StarNews-ը հայտնել է, որ օրերս հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Երեկոյին բնականաբար ներկա էր եղել Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի և խնամիների հետ:
Երեկոյին ներկա էր եղել նաև Արամ Ասատրյանի դուստրը` Զվարթ Ասատրյանը:
Նա իր եղբայրների երեխաների հետ պարել է ու ցույց տվել, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Պարզվում է, որ Զվարթը չափազանց ջերմ հարաբերությունների մեջ է իր մահացած եղբոր կնոջ հետ: Նրանք մերթընդմերթ հրապարակումներ են անում միմյանց հետ:
Հերթական հրապարակումը կրկին միասին է`կրտսեր Արամի նշանադրության օրը: