ՀՀ վաստակավոր արտիստ , երգչուհի Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա պարբերաբար հրապարակում է իր իսկ մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարներ:
Հետևելով երգչուհու վերջին հրապարակումներին`երևում ք, որ նա բավականին գեղեցիկ, մոդայիկ և հաճելի տեսք ունի:
Հավելենք, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը այս տարիների ընթացքում անդրադարձել է երկրում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների, ու բարձրաձայնել է խնդիրների մասին։
Քիչ չեն նաև երգչուհու հայտարարությունները Արցախի ու արցախցիների վերաբերյալ։ Երգչուհին նաև հուզիչ ու գեղեցիկ կատարումներով է անդրադառնում Արցախին։
Օրերս էլ անդրադառնալով իշխանության առաջարկին՝ կապված ՀՀ դրոշը, զինանշանն ու հիմնը փոխելու հետ, երգչուհին նշել էր.
«Այնքան սուբյեկտիվ պահ է հիմա, որովհետև էս անհայրենիքների իշխանությունը ինչ էլ փորձի փոխել, նույնիսկ եթե դա լավ է լինելու, լավ չի ընկալվում, դա շատ սուբյեկտիվ պահ է։ Հիմնի մասին միշտ է խոսվել, նույնիսկ տարբերակներ են գրվել։ Ես Խաչատրյանինն եմ սիրել միշտ, շատ կենսուրախ էր, ուրիշ էր։ Բայց սա էլ ախր իմ գիտակից կյանքի անկախության հիմնն է, ինքը պարտավորեցնող է և շատ ազդեցիկ, երաժշտական արժեքների մասին չխոսեմ։ Ինչ վերաբերում է գերբին, ապա գերբի վրա շատ աշխատանքներ են տարվել, նույնիսկ ես ինչ-որ չափով ներկա եմ գտնվել այդ աշխատանքներին։ Բայց հիմա դրա ժամանա՞կն է։ Արցախ ենք կորցրել, ի՞նչ է լինելու, հենց այդ գերբն ու հիմնը փոխեցիք դառնալու եք արժանապատիվ հայե՞ր, նույն դավաճանը չե՞ք։ Այն ինչ-որ ունենք, մի հատ դա պահեք արժանապատվորեն, հետո նոր կմտածենք փոխելու մասին։ Դա էս դավաճանների համար Արցախը մեր տարածքը չի, ինձ համար դա մեր տարածքն է, մեր պատմական Հայաստանն է, ուրարտական Արդախն է, ես ունեմ լիքը երգեր Արցախի մասին և կարծում եմ՝ արդեն ժամանակն է մարտական ոգով երգեր երգելու և այնուհետ՝ ազատ, անկախ Արցախի»։
Խոսելով այսօր մշակութային արժեքներին սպառնացող վտանգի մասին, Շուշան Պետրոսյանն ընդգծել էր.
«Քաղաքը իր տրադիցիաներն ունի, գույնը, բույրը, իր դեմքերին ունի։ Քաղաքում կան շենքեր, որոնք կառուցվել են հատուկ առաքելությամբ։ Նախկին Կոնսերվատորիայի շենքը Մատենադարանի կողքին էր, հետո կառուցվեց այս շենքը, այն պատկանում է միմիայն Կոնսերվատորիային։ Եթե խելացի, բանիմաց իշխանություն ունենայինք, կվերանորոգեին Կոնսերվատորիան, ուսուցիչներին ավելի բարձր կվարձատրեին, չէ՞ որ լիքը գումարներ ունեն, մուրում են անընդհատ աջից ու ձախից։ Հիմա անհայրենիք, անտեսակ, անշառավիղ պատմություն են ստիպում սովորեցնել երեխաներին դպրոցներում։ Ես երբեք վաստակավոր արտիստի կոչմանը ոէևէ կերպ չեմ վերաբերել։ Կոչումը ժողովրդի սերն է, գնահատականն է, երբ դուրս ես գալիս փողոց և անկախ թունավորումից, մարդկանց ուղեղը լվանալուց և ատելություն սերմանելուց, մարդիկ, միևնույնն է, սիրում են։ Իրենց 30 արծաթով աշխատող ֆեյքերի բանակով նույնիսկ դա չհաջողեցին։ Կոչումը շատ լավ, ոգևորիչ բան է արտիստի համար, գնահատանք է, բայց իրականում շատ պայմանական բան է, հանգիստ կարող են այդ կոչումները չլինել։ Սա ինձ համար երբեք թեմա չի եղել։ Թեմա է, թե ով պետք է որոշի դա։ Ոչ մի տեսակի արժեք չունեցող մարդի՞կ պետք է որոշեն, մի հատ դրանց նայեք։ Մինչև միասնություն չլինի, մինչև հողի կռիվ տանել, ոչ թե՝ աթոռի, ոչ մի բան չի ստացվելու։ Մինչև իրար տակ չփորեն, մինչև նողկալի հոդվածներ չպատվիրեն մեկմեկու դիմաց, հենց դա չեղավ ամեն ինչ կստացվի։ Հողը, երկիրն ու հայրենիքն է պետք կարևորել, դրանից թանկ բան չկա։ Հենց ներկայիս հանցագործ և դավաճան իշխանությունը գնաց, հեռանկարս ավյունով, համառությամբ, կենսասիրությամբ զինվելն ու զրոյական կետից սկսելն է»։