Ցնցված եմ. Անահիտ Կիրակոսյանը լաց լինելով հանդիպել է ընկերուհուն. ինչ է պատահել. բացառիկ կադրեր

  • Apr 09, 2024

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ինստագրամյան իր էջի հետևորդների հետ կիսվել էր մի գրառմամբ՝ հայտնելով, որ իր հետ մի դեպք է տեղի ունեցել, որը շոկի է ենթարկել իրեն։ Դերասանուհին գրել էր հետևյալը.

«Նկարահանումները ավարտել եմ, այսօր շատ արագ ստացվեց ու հիմա… հիմա ցնցված եմ… էս պահին պատճառը չեմ կարող ասել, խոստանում եմ հենց հույզերս կարգավորեմ կպատմեմ ամեն բան, միայն մեկ հուշում… մենք պլանավորում ենք մեր օրը, իսկ կյանքը ապացուցում, որ… օրվա տրամադրությունը կարող է շատ արագ փոխվել… իսկ թե ինչու… խոստանում եմ հետո։ Շոկ»։

Ավելի ուշ Անահիտը հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է իրեն անակնկալի բերում ընկերուհին, ով չէր տեղեկացրել Անահիտին, որ վերադարձել է Թաիլանդից.

«4 տարի չենք տեսել իրար… տենց անակնկալ… չֆիլտրված իրական հույզեր։ Իմ ամենախենթ ու իրական… հարազատ հոգիս… Լիլս»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։

Ընկերուհիների հանդիպումը բավականին էմոցիոնալ էր ստացվել, Անահիտն էլ չէր կարողացել զսպել արցունքները։

Մեկնաբանություն

Որոնում