Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից են։
Նրանց ընտանեկան ցանկացած հրապարակում ներդաշնակ է և լավ մտածված:
Նրանց ցանկացած նոր համատեղ հրապարակում անմիջապես հայտնվում է ուշադրության կենտրոնում՝ արժանանալով ջերմ մեկնաբանությունների։ Սակայն մինչև իրար հանդիպելն ու համատեղ կյանքի ընթացքում ևս, զույգը բավականին բարդ ճանապարհ է անցել:
Այս օրերին Աննան իր մայրիկի և դստեր հետ գտնվում է Մալդիվներում: Վերջինս հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ երևում է իրենց շքեղ հանգիստը:
Նշենք, որ 2 ամիս առաջ էլ զույգն իրենց դստեր հետ գտնվում էրԴուբայում, որտեղից պարբերաբար հրապարակումներ էին անում`ներկայացնելով իրենց շքեղ հանգստի կադրերը: