Այս պահին տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր նաև դերասան Կարեն Խաչատրյանը:
«Ինքը սեր եր, բարություն, նվիրվածություն, ինքը լավ օրինակ էր, իրենից բոլորն օրինակ էին վերցնում, դերասաններ, ուսանողներ, ինքը ինչ անում էր իր քայլերով օրինակ էր բոլորին։
Վերջերս ինստիտուտում էինք հանդիպել , քամու պես անցնում, բոլորին բարևում էր, ուզում էր հասցներ տեսնել բոլորին,մի բան եմ ափսոսում՝ինքը կարող էր ավելին անել թատրոնին, ուղղակի պարապուրդի մեջ ընկավ, ափսոս չդասավորվեցին լավ հանգամանքները։ Մեծ բեմում կարող էր ինքն իրեն դրսևորել։Շատ մեծ ափսոս, մեծ կորուստ։ Լալա Մնացականյանի տեղը մեծ կերևա,նրան փոխարինել չի լինի, իշխանությունը նրան չգնահատեց, էնքան չարություն է կուտակվել, բարոյազրկվել է ազգը ժողովուրդը, էս պահին էլ վատ բաներ են գրում նրա մասին, էս ու՞ր հասանք, անդաստիարակություն, լալա Մնացականյան կներես մեզ»:
StarNews-ի այն հարցին`արդյոք, որևէ խնդիր ուներ առողջական, նա նշեց.
«Ես չեմ լսել, որ բողոքի, ասում են սրտի հետ է խնդիր ունեցել, չարախոսութունը դեր խաղաց, որ հանկարծամահ եղավ, խեղճ կնոջ կյանքը կերան։ Չար, կեղտոտ, նախանձ մարդիկ են խոսում: Տաղանդավորներն էլ էմոցիոնալ են, չեն դիմանում»: