Ամենավատ բանն ա անորոշ սպասելը…Հասմիկ Խոջյանը հայտնում է եղբոր և նրա կնոջ առողջական վիճակի մասին

  • Jun 17, 2024

Երեկ դերասանուհի Հասմիկ Խոջյանը հայտնել էր, որ մեկ օր առաջ  իր ընտանիքով Ազատի ջրամբար էր այցելել: Այստեղ նրանք կվադրոցիկլներով տուրի էին մասնակցել:  Սակայն օրվա լավ սկիզբը այնքան էլ դրական ավարտ չէր ունեցել:

Դերասանուհին նշել էր, որ վնասներ են կրել թե´ հոգեբանական, թե´ ֆինանսական:

Հասմիկը  նշել էր նաև, որ եղբայրն ու կինը հիվանդանոցում են: Նա հույս էր հայտնել, որ հարազատները շուտով կապաքինվեն:

Ժամեր առաջ Հասմիկը կրկին հրապարակում է արել`այդպիսով ցույց տալով, որ հիվանդանոցում են իրենք և պատրասվում են վիրահատության:
«Աշխարհի ամենավատ բաննա անորոշ սպասելը:Հատկապես երբ սպասում ես, որ տանեն վիրահատության:Հետո էլ պետքա ժամերով սպասես, որ ավարտվի վիրահատությունը»:

Մեկնաբանություն

Որոնում