Լալան ինձ ու Հրանտին որբացրեց… Աշոտ Ղազարյանն անկեղծացավ

  • Jun 23, 2024

Այս պահին տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր նաև դերասան Աշոտ Ղազարյանը:

«Լալան ոչ միայն մեր գույներից մեկն էր, ոչ միայն իրա ընտանիքի ու ընկերների, այլեւ մեր Երեւանի, մեր Հայաստանի գույներից մեկն էր, շատ վառ գույներից մեկն էր, իրա գնալով արվեստագետների փնջից պակասեց: Ես Լալային սիրում էի հարազատիս պես, մենք մի տան անդամ էինք, հատկապես ես Հրանտը ու Լալան ընտանիքի անդամներ էինք:Մեկս առանց մյուսի չէինք կարողանում, եթե չտեսնեինք, զանգում խոսում էին: Ես հիմա էլ Լալային ձենը չեմ կարող լսել, շատ ծանր է»,- նշեց նա:

StarNews-ը մի քանի հարց հղեց Աշոտ Ղազարյանին:

Ինչպես կնկարագրեք Լալա Մնացականյանին:

Անհնար էր պատկերացնել, իրա շարժողականությունը, իրա ակտիվությունը, շատ լավ մանկավարժ էր, լավ ընկեր էր, լավ մայր էր լավ մարդ էր:

Որեւէ առողջական խնդրից բողոքել է:

Ես տենց բան Լալայից չեմ լսել, ինքը իսկապես մեր գույն տվողներից մեկն էր: Լալան իմ համար հարազատ քրոջ պես էր:

Աշոտ Ղազարյանը նաև նշեց, որ իր հաղորդման շրջանակներում պատրաստվում էր հյուրընկալել Լալային:

 

Մեկնաբանություն

Որոնում