Ձեր գովազդն այստեղ

Ամեն ինչ փակվեց ու չորացավ,կյանքս գլխիվայր շրջվեց… Հայկ Աֆրիկյանը`կյանքի բարդ շրջանի մասին

  • Sep 18, 2024

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասան Հակ Աֆրիկյանն է։

 

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։ Զրույցի սկզբում Հայկը խոսեց կյանքի այս փուլի մասին, երբ տևական դադարից հետո, կրկին հեռուստադիտողը կարող է տեսնել իրեն էկրաններին.                                                                   «Ինչպես ասում են՝ կարևոր չէ,  դու թատրոնում ես, թե ոչ, կարևոր է, որ թատրոնն է քո ներսում։ Այս տարիների ընթացքում իմ մեջ դա չի մահացել և ես կարոտով սպասել եմ, թե երբ պիտի նորից  վերադառնամ ։ Հիմա վերադարձել եմ շատ բուռն։ Միաժամանակ ե՛ւ «Մոխրոտի երազները» սերիալում եմ նկարահանվում, ե՛ւ «Թատրոն տանիքում»-ի ներկայացումներում արդեն երեք դերակատարում ունեմ։ Ինձ մոտ միշտ էդպես ա՝ կամ դատարկություն, կամ միաժամանակ ամեն ինչ կուտակվում ա ու ես ունենում եմ ժամանակի խնդիր»,-ժպիտով նշեց Հայկը։

հաղորդավարուհին հարցրեց նաև, թե այս ընթացքում ինչո՞վ էր զբաղվում Հայկը և արդյոք դերասանի համար հեշտ էր գլխավոր դերերից հետո ունենալ այսքան մեծ դադար։ Ըստ հաղորդավարուհու՝ սա նման էր նաև մեկուսացման․                                                                                                                                                                        «Եթերում չլինելը տարբեր պատճառներով էր։ Նախ՝ ինձ հանգիստ էր պետք, սկզբնական շրջանում նախագծեր կային ես էի մերժում։ Հետո, երբ արդեն ինքս էի ուզում, հրավերներ չկային: Այդ ընթացքում զբաղվում էի իմ դերասանական դպրոցով։ Բայց այս դադարը ինձ պետք էր ու երբ կյանքում ուենում ես ստոպեր, էդ լռության մեջ կարողանում ես ամեն բան քո մեջ ճիշտ վերլուծել։ Ամեն բան 14 թվականից հետո եղավ ամեն ինչ փակվեց ու չորացավ՝ կյանքս գլխիվայր  շրջվեց: Անգամ մոռացվել էի մասնագիտական դաշտում։ Չէին հրավիրվում, եղել են դեպքեր, որ քասթինգի եմ մասնակցել, բայց չեմ անցել: Ուղղակի դժվարն այն է, որ հետո տեսնում ես, թե քո փոխարեն ում են ընտրել: Բայց փառք Աստծո, հիմա կամաց-կամաց ամեն ինչ վերականգնվում է։ Բոլոր մարդիկ պատասխան կա՛մ տալիս են, կա՛մ տալու են իրենց արածների համար։ Ես այս տասը տարիներին տվեցի»,-նշեց Հայկ Աֆրիկյանը։

Մեկնաբանություն

Որոնում