Էս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը».Արմուշ

  • Oct 03, 2024

Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Արմուշն է։

StarNews-ը հետևել է զրույցին`առանձնացնելով հետաքրքիր մտքերը:

Հաղորդման ընթացքում Արմուշը խոսեց ԱՄՆ-ում մշտական բնակության մասին։ Ի տարբերություն շատ հայտնիների` վերջինս խոսեց Ամերիկայի դրական կողմերի մասին, որոնց մասին շատ հաճախ մոռանում են այն հայտնիները, ում ԱՄՆ-ն բաց ձեռքքերով է ընդունել։

Հաղորդման ընթացքում  Արմուշը պատմեց, որ ի սկզբանե ինքը ևս ունեցել է դեպրեսիվ շրջան, քանի որ ամեն բան թողել է այստեղ ու 0-ից սկսել իր գործունեությունը մի երկրում, որտեղ վերջինս չի ունեցել ոչինչ։

<<Շատ ծանր շրջան էր մոտս, որից ես ընկել է բավականին դեպրեսիվ ապրումների մեջ, մինչև հասկացա, որ ինձ բուժում է պետք ու գտա այն բժշկին, ով փրկում է հազարավոր կյանքեր։ Ինձ փրկելուց հետո, ես որոշեցի, որ ես ինքս իմ փորձով կարող եմ օգնել շատերին ու առաջարկեցի տվյալ բժշկին մնալ հենց այդ նույն կլինիկայում, և աշխատել այնտեղ։ Այսօր ես աշխատում եմ այնտեղ ու երջանիկ եմ, քանի որ իմ պատմությունն ու օրինակը ևս իրենց լուման են ունենում մարդկանց օգնելու հարցում>>։

Արմուշը խոսեց նաև Հայաստանի ու այստեղ ստեղծված իրավիճակի մասին, որը շատ անհանգստացնում է դերասանին։ Խոսքը մեր օրերում տարածված սինթետիկ թմրամիջոցների կիրառման ու դրա հետևանքների մասին։ Արմուշը համեմատականներ անցկացրեց ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև` նշելով, որ եթե ԱՄՆ-ում դրա կիրառումը շատ խստիվ պատժամիջոցների է հանգեցնում, ապա Հայաստանում բավականին բարձիթողի վիճակ է։ 

<<ԱՄՆ-ում նման թմրամիջոցներ օգտագործողը խիստ պատասխանատվության է ենթարկվում՝ չի կարողանում աշխատել օրինական դաշտում, քանի որ ինչպես ՀՀ-ում վարկային պատմությունն են <<սև>> համարում, այդպես ԱՄՆ-ում համակարգի միջոցով  երևում է, որ տվյալ անձը առընչվել է թմրանյութերի հետ։ Իսկ <<սև ցուցակ>>-ից դուրս գալը տարիներ և մաքուր կյանքով ապրել է պահանջում։

Զրույցի ընթացքում Արմուշը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ևս կլինեն կենտրոններ, որոնք իրականում կզբաղվեն ու կբուժեն մարդկանց, այլ ոչ թե կքնացնեն ինչ որ ժամանակահատված ու հետո նորից մարդը իր ցանկություններով <<կարթնանա>>։ 

Խոսելով ԱՄՆ-ում երեխա մեծացնելու մասին հումորիստը կոտրեց կարծրատիպն ու նշեց, որ ԱՄՆ-ն հենց այն երկիրն է, որտեղ կարելի է երեխա մեծացնել։ 

<<Մեծ հնարավորություններ ու հեռանկարներ տվող երկիր է, որին պետք է սիրես, այլ ոչ թե մտածես, թե ինչպես <<քցես>>։ Այսօր հենց այդ <<քցելու>> հոգեբանությամբ են շատերը հասնում ԱՄՆ ու հիասթափվում>>,- զրույցի ընթացքում անկեղծացավ հումորիստ, դերասան Արմուշը։

Մեկնաբանություն

Որոնում