Մայր իմ անուշ ու անգին. Շուշաննա Թովմասյանի հուզիչ շնորհավորանքը`մայրիկին

  • Jun 09, 2024

Երեկ դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մայրիկի ծննդյան տարեդարձն էր, ինչի առթիվ դերասանուհին հուզիչ հրապարակում էր արել մայրիկի և իր երեխաների մասնակցությամբ.

«Ծնունդդ շնորհավոր, մայր իմ անուշ ու անգին»,- հրապարակումներին կից գրել էր դերասանուհին:

Նշենք, որ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։

Ու չնայած այն բանին, որ Շուշաննան այստեղ գլխավոր դերերի պակաս չուներ, ընտանիքը իրեն ավելի հարմարավետ է զգում Հայաստանից դուրս:

Ինչպես զույգի ավագ որդին՝ Միկան,  այդպես էլ նրանց երկրորդ որդին ծնվեց ԱՄՆ-ում։

Մեկնաբանություն

Որոնում