Երեկ Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու`Անրիի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով Աննան որդու ծնունդը շքեղ տոնի էր վերածել: Դերասանուհին մի քանի կադրեր էր հրապարակել`ցույց տալու որդու տոնական օրը:
Հատկանշականն այն է, որ կադրերում չէր երևում Մովսեսն ու բացի այդ`որևէ հրապարակում օրվա հետ կապված նաչէր արել:
Պետք է փաստենք նաև, որ Աննա Սիմոնյանը, բավականիկ ակտիվ է իր ինստագրամյան էջում: Հետևելով Աննայի նոր հրապարակումներին`ակնհայտ երևում է, որ նա չափազանց փոխվել է և իսկական գեղեցկուհի դարձել: Աննան տարիներ առաջ ևս գեղեցկուհի էր, սակայն այժմ ներկայանում է յուրօրինակ ոճով:
Նշենք նաև, որ երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։
Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։
Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։