Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը մայրանալ պատրաստվող քույրիկի հետ համատեղ հանգստից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, որ մոդելի քույրը, ով ևս մոդել է, գտնվում է հղիության 3-րդ եռամսյակում:
Լյուսին, ինչպես միշտ, ցույց է տվել իր սեքսուալ մարմինն ու հպարտացել դրանով:
Նշենք, որ Լյուսի Հայրապետյանը այն հայտնիներից է, ով այս տարիների ընթացքում շատ է փոխվել: Մոդելի նախկինում և ներկայումս արված հրապարակումներից մի բան է ակնհայտ դառնում`չնայած փոփոխություններին, դրանք չափի մեջ են և դրանք նրան ավելի գեղեցկացրել են:
Նշենք նաև, որ Լյուսի Հայրապետյանը մշտապես աչքի է ընկնում իր անկեղծ լուսանկարներով ու դրանց կից արված անկեղծ գրառումներով։
Նա ամենաքննարկված կերպարներից մեկն է հայկական շոուբիզնեսում։
Վերջերս մոդելը զայրացած էր: Պատճառն այն է, որ քաղաքի կենտրոնում կայանված իր մեքենային վնաս էին հասցրել, սակայն որևէ հեռախոսահամար չէին թողել`կատարած վնաս փոխհատուցելու և ներողություն խնդրելու համար:
Սա առաջացրել էր մոդելի զայրույթը: Նա սթորի էր արել`հայտնելով իր զզվանքն ու զայրույթը: