«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ամուսնու հայրիկի հետ լուսանկար` շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:
Ինչպես միշտ`Լուսինեն իր հիացմունքն է արտահայտել, բնութագրել սկեսրայրին`որպես լավագույն սկեսրայր, լավագույն պապիկ, ինչպես նաև խոստովանել, որ շարունակ հպարտանում է նրանով:
հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի, նա Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է:
Օրեր անց միայն դատախազը, սեփական նախաձեռնությամբ, փոխեց «Synergy» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակեց:
Այս օրերին Լուսինեն թերևս ինստագրամյան հարթակում անդադար իր խոսքն էր լսելի դարձնում: