Այսօր մարդիկ, երկրպագուները, հարազատներն ու կոլեգաները եկել են իրենց վերջին հրաժեշտը տալու ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին:
Այստեղ էր նաև երգչուհի Զարուհի Բաբայանն, ով ևս անկեղծացավ.
«Էն սերը, որ ինքը վայլում էր`խոսքերից ավելին է, մենք շատ առիթներ ենք ունեցել միասին, էդքան զուսպ, կազմակերպված, բաց ու պարզ մարդ, մեզանում այդպիսինները շատ չեն, շատ մեծ ցավով էս լուրն ընդունեցի, էսօր եկա վերջին սերը ու տուրքը մատուցեմ։ Էլի Երևանը մեծ կորուստ ունեցավ։ Երիտասարդների հոսքն ապացույցն է ամենի, որ նա չափազանց սիրված է։ Կարդում եմ ֆեյսբուքում ու տեսնում, թե ինչքան սեր է նա վայելել ու վայելում այս տարիների ընթացքում»,- նշեց երգչուհին: