Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:
Շատերը գիտեն, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամուսինն այն մարդկանցից է, ով չի ցանկանում լինել հանրության ուշադրության կենտրոնում, հետևաբար այս տարիների ընթացքում Հասմիկը երբեք չի ցույց տվել ամուսնու դեմքը:
Սակայն այս անգամ երբ դերասանուհին հրապարակում է արել`ցույց տալով իր մեկ օրը, երևացել է պատից կախված լուսանկար, որում Հասմիկն ամուսնու և դստեր հետ է: Պատահականությու՞ն է սա, թե՞ դիտումնավոր, դժվար է ասել: Մեզ մնում է միայն ներկայացնել լուսանկարը: