Ձեր գովազդն այստեղ

Ինչը ստիպեց Արտաշես Ալեքսանյանին եթերում արտասվել և չկարողանալ խոսել. անչափ հուզիչ

  • Dec 15, 2024

«Խոստավանություն» հաղորդաշարին այս անգամ հյուր էր դերասան՝Արտաշես Ալեքսանյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ հյուրին փոխանցում են անանուն նամակ, և նա պետք է բարձրաձայն կարդա նամակը, որը գրված էր շատ թանկ մարդու կողմից.

«Մի քանի րոպեից դու կբացես այս նամակը, որը լցված է սիրով ու ջերմությամբ։

Բարև՛ իմ սիրելի և հարազատ։ Գուցե մենք այդքան էլ հաճախ  չենք շփվում, բայց ինձ թվում է, որ մենք մոտ ենք՝չնայած մեր մեջ եղած հեռավորությանը։

Ես կարոտում եմ քեզ և շատ եմ ուզում, որ գրկես ինձ…

Ես հպարտ եմ քեզանով։

Խնդրում եմ չտխրես և չհիվանդանաս։

Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք և կկարողանամ ամենայն քնքշությամբ գրկել քեզ»։

Նշենք,որ նամակը թարգմանված էր ռուսերենից։

Հեղինակը դերասանի թոռնուհին էր՝ Միլան,ով հուզեց նրան։

Արտաշես Ալեքսանյանը, հուզմունքը մի կերպ զսպելով, խոսեց ՝«Կուզենի այստեղ իրեն տեսնել, բայց դե… Իմ միակ երջանկությունը Միլաս է և թոռներս…»,_ասաց դերասանն ու ցանկացավ, որ բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ։

Մեկնաբանություն

Որոնում