Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի ռոմանտիկ լուսանկարները`Շրի Լանկայից

Join Telegram
  • Oct 21, 2023

Դերասանուհի Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանն այս պահին գտնվում են Շրի Լանկայում:

Նրանք մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ են անում`ցույց տալով իրենց հանգիստը:

Սուրենը Մագայի հետ համատեղ 2 ջերմ լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք:

Նշենք, որ վերջերս Մագայի ծնունդն էր: Սուրենն այս առիթով հրապարակում էր արել և գրել.

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։

Նշենք, որ Մագան իր վերջին հարցազրույցներից մեկում, անդրադառնալով իրեն և Սուրենին վերագրվող սիրավեպին, ասել էր, որ Սուրենն իր մենեջերն է և ոչինչ ավելի։

Նշենք, որ Starnews-ը առաջինն է տեղեկացրել , որ Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանն ամուսնալուծվել են:Սուրենն այս առիթով ոչինչ չի մեկնաբանել, սակայն որոշ ժամանակ անց, խոսակցություններ  եղան, որ Սուրենը նոր սիրելի ունի: Սուրենին կապում էին բլոգեր Մագայի հետ:

Ինչ որ ժամանակ Սուրենը մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ էր անում`փակելով իր կողակցի դեմքը, սակայն երբ հետևում էիր հագուկապին, կրած զարդերին ու եղունգներին, ակնհայտ էր, որ դերասանի կողքին Մագան է:

Կարճ ժամանակ անց դերասանները սկսեցին միմյանց հետ լուսանկարներ տարածել`առանց թաքցնելու:

Մեկնաբանություն

Որոնում