Դերասանուհիներ Հասմիկ Խոջյանն ու Էմմա Շաբոյանն ինստագրամյան իրենց էջում հայտնել են, որ երեխաների հետ մեկնել են հանգստի:
Նրանք օդանավակայանից, ինչպես նաև օդանավի ներսից հրապարակումներ են արել`միաժամանակ խոստովանելով, որ այնքան էլ հեշտ չէ երեխաների հետ թռիչքը:
Հասմիկի խոսքով`իր դուստրն օդանավի ներսում անդադար շարժվում է, պտտվում այս ու այն կողմ:
Դե իսկ Հասմիկը հույս էր հայտնել, որ ողջ թռիչքի ընթացքում դուստրը կքնի:
Նշենք, որ կադրերում երևում է, որ Հասմիկի հետ է նաև նրա մայրիկը: