Երեկ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը օդանավակայանում դիմավորել է իր մայրիկին: Այս մասին դերասանուհին հայտնել է իր ինստագրամյան էջում տարածելով տեսանյութ:
«Բարի գալուստ Հայաստան, մամ ջան»,- գրել է Ռոմելան:
Հավելենք, որ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորդեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։
Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։