Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE. Բացառիկ մանրամասներ՝ Լենդ Մկրտչյանի ամուսնության, սիրելիի հետ ծանոթության մասին

  • Dec 02, 2024

Դերասան Լենդ Մկրտչյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում թե´ թատրոնում, և թե´ հեռուստատեսությունում։

Դերասանը սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայում։ Սովորելու տարիներից սկսած մինչ օրս խաղում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Լենդը անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։ Իսկ սիրելին՝ Մարիան, հուզվել է առաջարկից ու «Այո» պատասխանել։

Այս թեմայի շուրջ StarNews.am-ը կապ հաստատեց Լենդի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց Մարիայի հետ ծանոթության, ու սպասվելիք ամուսնության մասին:

«Սիրելիիս հետ ծանոթացել եմ մարզասրահում, նույն տեղում երկար ժամանակ մարզվել ենք, մի օր հանկարծ նկատեցի և այդ օրվանից գիտեի թե մեզ ինչ գեղեցիկ կյանք է սպասվում իրար հետ, մտածում ենք ամռանը ամուսնանալ, և թե ինչ ձևաչափի մեջ կլինի հարսանիքը հիմա չեմ կարող ասել»:
Այն հարցին, թե արդյոք դերասանի ընտրյալը նույն մասնագիտությունն ունի, վերջինս պատասխանեց»:

«Մարիան սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապագա դեղագետ է, ծանոթ ենք մեկ տարի»,-StarNews.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Մեկնաբանություն

Որոնում