Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:
Այս անգամ Սիրուշոն ներկայացրել է դստեր հերթական լուսանկարն ու կրկին անգամ փորձել թաքցնել փոքրիկի դեմքը: Այնուամենայնիվ`լուսանկարից երևում է, որքան համովիկ է փոքրիկ Զաբելը:
