Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարի «Սեր» շարքում հյուրընկալվել էին դերասաններ Ջուլիետտա Ստեփանյանը և Սամվել Բաղինյանը։ StarNews-ը հետևեց զրույցին:
Հաղորդման սկզբում խոսեցին իրենց տարբերություններից։ «Ջուլիետտան բու է՝ ուշ քնում, ուշ արթնանում է, իսկ ես արտույտ եմ էությամբ։ Ես տարօրինակ կենդանի եմ, ինձանից բան չեմ հասկանում և ընտանիքին նվիրված։ Անգամ պատրաստ եմ իմ սիրելի թատրոնը թողել, գնալ բոլորովին ուրիշ ֆիզիկական գործ անել կամ ռեստորանում աշխատել խոհարար, բայց աշխատել եմ իրեն չկտրել թատրոնից՝ հասկանալով իր արժեքը թատրոնում։ Ինքս գնացել եմ ուրիշ գործերի ու աշխատել եմ իրեն թատրոնից չկտրեմ։ Եվ՛ ընտանիքի մարդ եմ, և՛ կարող եմ լինել շատ լավ խալաստյակ»,- նշեց Սամվել Բաղինյանն ու պատմեց.
«Գնացել էր երեխաների մոտ հիվանդության ընթացքում որոշ ժամանակ, երբ դեղորայք էր ընդունում։ Հետ եկավ, դե բնական է, տղամարդ եմ, տունը հավաքել էի, բայց ոչ իդելական։ Ասեց` սա ինչ ա, լավ չես մաքրել։ Հաջորդ անգամ գնաց նկարահանման, իդեալական մաքրեցի ,այդ օրը եկավ, տան մեջտեղը կանգնեց ու ասաց՝հլա ճիշտն ասա` ինչ՞ լիրբ ա եկել էստեղ մաքրություն արել, դե արի լավություն արա»։
Տիկին Ջուլիետտան պատմեց.
«Չէ,ուղղակի էմոցիոնալ ենք։Մեզ մոտ դա վայրկյանական է,որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ դա էմոցիա է։ Մեր խոսակցությունը լինում է ներվի հողի վրա»։
Ըստ պրն Բաղինյանի` իր կյանքը մինչև Ջուլիային հանդիպելը սև ու սպիտակ ֆիլմ է եղել, նրան հանդիպելուց հետո վերածվել է գունավոր ֆիլմի։ Նրա հետ ապրելը միաժամանակ և՛ շատ հեշտ է, և ´ դժվար։ Ինչու՞ է դժվար՝ ինքը ուշադրություն է պահանջում,շփում է պահանջում»։
Ջուլիետտա Ստեփանյանը մինչև Սամվել Բաղինյանի հետ ծանոթությունն ամուսնացած է եղել ու մտավախություններ է ունեցել, բայց կյանքը ցույց է տվել, որ նրանք պետք է լինեին միասին։Եղե՞լ են արդյոք Սամվել Բաղինյանի համար որոշակի կարծրատիպեր,որոնք մինչ առաջարկություն անելը պետք էր հաղթահարել։
«Եղել են իհարկե, բայց այդպես է ստացվել։ Սերը մեզանից ու մեր կյանքից ավելի ուժեղ գտնվեց։ Էտպես էր նախատեսված, էտպես էր գրված և էտպես պետք է լիներ»։
Աղջիկների ու Սամվել Բաղինյանի հարաբերություններն այնպիսինն են,որ եթե տարիքներին չնայենքլ հնարավոր չէ տարբերել, որն է իր բիոլոգիական աղջիկը և որը՝ չէ։
Սամվել Բաղինյանը պատմում է.
«Նախ սկսեմ նրանից,որ երեխաները փոքր էին։ Շատ բնական է եղել ամեն ինչ։
Մեր 3-րդ աղջիկը 14 տարեկանում է իմացել։ Հաջորդ ամենակարևոր բանը,որ երեխաները դա նկատում են։ Երեխան շան բնազդ ունի և զգում է ,թե որտեղ է մեծը ժխտում»։