Ձեր գովազդն այստեղ

Ջերմ համբույր ու ժպիտներ. Հայկ Հովհաննիսյանի և Անահիտ Մանուկյանի լուսանկարները

  • Feb 15, 2025

Դերասան Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։ 

Զույգը քիչ ժամանակ է, ինչ համատեղ հրապարակումներ է անում, սակայն նրանց շրջապատում բոլորն արդեն խոսում են կայանալիք հարսանիքի մասին, հատկապես երբ վերջերս Անահիտը ընկերուհու հարսանիքի ժամանակ բռնեց հարսի ծաղկեփունջը։ 

Զույգն այդ մասին ոչինչ չի հանրայնացնում, փոխարենը Անահիտ Մանուկյանը ամեն օր իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է անում, որտեղ երջանիկ ու փայլող աչքերով է։ Երեկ էլ սիրո տոնին զույգը սիրառատ հրապարակումներ է արել, որը ներկայացնում ենք ստորև

Մեկնաբանություն

Որոնում