Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել մայրաքաղաքում քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին:
Կարմիր բերետավորները ձերբակալում են Աբովյան փողոցը և Տիգրան Մեծ պողոտան փակած քաղաքացիներին:
Ոստիկանները քաշքշում էին նաև Բագրատ Սրբազանին, ինչպես նաև բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել 44- օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներին:
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։