Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:
Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ դերասանուհին չի սրտնեղում իր ապրելու վայրից, փոխարենը թուրքական առիթներից հրապարակումներ է անում և ուրախանում:
Երեկ դերասանուհու ծննդյան տարեդարձն էր, ինչի առիթով նա բազմաթիվ շնորհավորանքներ և ծաղիկներ է ստացել հատկապես ազգությամբ թուրք ծանոթներից ու ընկերներից: Նա մեծ ոգևորությամբ հրապարակել է թուրքական գրությամբ ծաղիկներն ու շնորհակալություն հայտնել թուրքերենով:
Ինչպես և նկատել է`դերասանուհին սթորիների մեծամասնությունում գրել է թուրքերենով և ոչ հայերենով: