Դեռ նախորդ սկանդալը չէր դադարել` էլի բողոք Yandex-ի ուղևորներից

  • Sep 16, 2024

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Խայրաբեդյանն իր էջում անֆրադարձել է Yandex տաքսիին`գրելով հետևյալը.

«Ուրեմն, այսօր առավոտյան Yandex-ի վարորդը ինձ որպես մանրադրամ կեղծ գումար է տալիս այս հուշանվեր թղթադրամների տեսքով։ Իսկ ես խնդիրը հայտնաբերում եմ ժամեր անց` խանութում  գնում անելիս։ Կասկածի տեղ չթողնելու համար ասեմ, որ ինձ մոտ առկա կանխիկ թղթադրամը միայն 5000֊անոցի տեսքով էր, որն էլ պետք էր մանրել, հետևաբար 1000֊անոցերը միայն նրա տվածն էին։ 

Վարորդի և նրա վարած մեքենայի մասին առավել մանրամասն ստորև մեկնաբանություններում։ Ես նրան արդեն վատ գնահատական եմ դրել հավելվածում և Yandex Go Armenia -ին նամակով հայտնել խնդիրը։ Զգուշանալ խարդախներից»:

Մեկնաբանություն

Որոնում