StarNews-ը երեկ հայտնել է, որ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը և դերասանուհի Էվելինա Շահիրյանը ծնողներ են դարձել: Ծնվել է զույգի առաջնեկը, ում անվանակոչել են Դանիել:
Հավելենք, որ փոքրիկն իր ծնունդով իսկական նվեր էր հայրիկին`Հովհաննեսին,ով երեկ նշում էր ծննդյան տարեդարձը:
Զույգի ծնողներ դառնալու առիթով հրապարակում է արել դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով նրանց հարսանիքի քավորկինն է:
«Էսօր մեր սանիկները դարձան մամա, պապա: Բարով ես լույս աշխարհ եկել, մեր փոքրիկ»: