«Անիմաստ ինքնավստահ, Ձեր չափով պահեք»… Հետևորդների կոպիտ վիրավորանքները`դերասան Հայկ Հովհաննիսյանին

  • May 06, 2024

Դերասան Հայկ Հովհաննիսյանը հայտնի դարձավ մի քանի սերիալներից և հասցրեց կարճ ժամանակահատվածում հայտնություն ձեռք բերել:

Այսօր նրան հետևում են ինստագրամյան հարթակում և շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում Հայկի մասին:

Հայկը երբեմն աչքի է ընկնում այնպիսի պատասխաններով, որոնք ստիպում են հետևորդներին Հայկի մասին բացասական կարծիք կազմել, ինչն էլ ամենևին չի հուզում դերասանին:

Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդներից մեկը գրել է.

«Անիմաստ ինքնավստահ եք սիրելիս, Ձեզ լավ կլինի Ձեր չափով պահեք»:

Սրան ի պատասխան`դերասանը գրել է.

«Հոգեբան ուր եսսսս, էլ չեմ կարում»:

Նշենք, որ վերջերս էլ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել էր իր հետևորդների հետ:

Նրան հարցեր էին հղել`մասնավորապես անձնականի հետ կապված:

Դերասանը նշել էր, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել  էր փոքրիկ երեխայի հետ հրապարակումով:

Հեգնա՞նք էր սա, թե դերասանը հասցրել էր ընտանիք կազմել և երեխա ունենալ, պարզ կլինի ավելի ուշ:

Մեկնաբանություն

Որոնում