Սիրված երգիչ Սարոն հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ հրապարակումներ է անում, ցույց տալիս իր աշխատանքն ու արդեն նաև ժամանցը:
Հերթական հրապարակման մեջ երևում է` ինչպես է երգիչն իր 3 երեխաների հետ ժամանակ անցկացնում և վայելում հանգստյան օրը:
Նշենք, որ վերջերս երգչի մայրիկի ծննդյան տարեդարձն էր: Ինչի առթիվ նա համատեղ լուսանկար էր հրապարակել և ջերմ խոսքերով շնորհավորել նրան:
«Ծնունդդ շնորհավոր, իմ լավ մամա ջան»:
Նշենք նաև, որ մեկ անգամ խոսելով որդու մասին`երգիչը նշել էր.
«Աղջիկներիս համար գժվում եմ, տղայիս հետ դեռ էնքան չենք ընկերացել, որ հիմա ինչ որ բան ասեմ։ Մինչև երեխան չի խոսում, չենք ընկերանում, պիտի խոսենք ու հասկանանք իրար, դե իհարկե շնորհակալ եմ Աստծուց, որ տղա ունեմ։ Կյանքիս ամենամեծ երազանքն ա եղել»: