Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է

  • May 04, 2024

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Տեղում պարզվել է, որ «Toyota Camry»-ն պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Հարությունյանին, «Mercedes»-ը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սերգեյ Մալխասյանին, «Mercedes» մակնիշի «88 XH 888» համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանում բնակվող 23-ամյա Րաֆֆի Սաֆարզադե Մոհամմադ Քազեմիին, իսկ «Nissan»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարզվում է:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և Ս. Մալխասյանի «Mercedes»-ը եղել են կայանված, երբ մակնիշի «88 XH 888» համարանիշով «Mercedes»-ը բախվել է ավտոմեքենաներին, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ավտոմեքենան փորձում էին տեղափոխել, կապույտ գույնի վերնազգեստով մի տղամարդ մոտեցավ պարեկներին, ու ասում էր, որ մեքենան ինքն է վարել, սակայն երբ պարեկները ճշտումների համար մի քանի հարց տվեցին, այդ տղամարդու լեզուն, ինչպես ժողովուրդն է ասում, «քարկապ ընկավ», ու վայրկյանների ընթացքում դեպքի վայրից «թռավ»:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների այն վարել է երիտասարդ աղջիկ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ի վարորդ Տ. Հարությունյանը հեռուստահաղորդավար է, ով նախկինում աշխատում էր «Դար 21» հեռուստաըկերությունում, «Face Control» հաղորդման վարողն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Մեկնաբանություն

Որոնում