Օրերս հայաստանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում շքեղ երեկո էր, որին մասնակցում էին մի շարք շոու բիզնեսի հայտնի դեմքեր`Սարո, Ռազմիկ Ամյան, Հռիփսիմե Հակոբյան, Լուիզա Ղամբարյան, Սարգիս Եղիազարյան և ուրիշներ:
Մեր աչքից չի վրիպել երեկոյի ընթացքում երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ներկայանալի տեսքն ու արտաքնի մեծապես փոփոխությունը:
Երգչուհին նախ բավականին նիհարել է, ապա շքեղ զգեստով շլացնող տեսք ունեցել:
Նշենք, որ
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։ Զույգին սիրում են, լսում նրանց հիթային երգերը, հետաքրքրվում անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։
Զույգի յուրաքանչյուր հրապարակում սպասված է համացանցում`նրանց ինստագրամյան հարթակում:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է ինչ ընտանիքը կազմակերպում էր իր գործերն այնպես, որ տեղափոխվի Միացիալ Նահանգներ։ 2021 թվականին Հենց ԱՄՆ-ում Մարտինն ու Հռիփսիմեն հայտնեցին, որ սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Նրանց որդին՝ Ռոբերտը ծնվեց ԱՄՆ-ում:
Որոշ ժամանակ անց երգչուհին որդիների հետ վերադարձավ Հայաստան։ Ապա բոլոր գործերն ավարտելուց հետո, արդեն այսօր հստակ է, որ ընտանիքը վերջնական տեղափոխվել է ԱՄՆ՝մշտական բնակության։
Այդ մասին թերև փաստում է այն, որ Հռիփսիմեն այնտեղ բիզնես է հիմնել՝ բացելով իր «Հայկական ձայներ» վոկալ ստուդիան։
Կարելի է նրանց համարել Հայկական շոուբիզնեսի ամենակայացած և հաջողության հասած զույգերից մեկը։