Երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և´ իր գործունեության մեջ, և´ իր ինստագրամյան հարթակում: Երբեմն իր երաժշտական գործունեության ընթացքում քննադատությունների արժանացած երգչուհիներից է հենց նա:
Վերջին ամիսներին հատկապես քննարկվում էր Օկսիի ամուսնալուծությունը, որից հետո նա չի դադարում սեքսուալ հրապարալումներ անել իր ինստագրամյան էջում, ինչպես նաև հրապարակումներին կցել թևավոր խոսքեր, որոնք ինչ որ չափով կապ ունեն երգչուհու անձնանակի հետ:
Նշենք, որ ամիսներ առաջ մենք գրեցինք այն մասին,որ Օկսիի ամուսինը նախկին «ՕկսիՎահագ» ինստագրամյան անունը փոխել է`դարձնելով «Վահագն Ավագյան»: Բացի այդ հեռացված էին բոլոր համատեղ հրապարակումները, ինչը խոսում էր բաժանման մասին:
Մշտապես խիզախ հագուկապով աչքի ընկող երգչուհին բաժանման լուրերից հետո շարունակում է սեքսուալ դիրքերով նկարվել և այդ լուսանկարները հրապարակել ինստագրամյան հարթակ: Ի դեպ`նրա հրապարակումները նախկինից առավել հաճախ են:
Նշենք, որ երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել, կարելի է ասել՝ երգչուհին անճանաչելի է դարձել:
Նայելով Օկսիի՝ տարիներ առաջ արված լուսանկարները, ակնհայտ է, որ նա զգալիորեն փոխվել է:
Հատկանշականն այն է, որ երգչուհու սոցիալական ցանցի էջերում այլևս չենք կարող գտնել նրա արխիվային լուսանկարները: