Հատկապես վերջին շրջանում մարդիկ համացանցային տիրույթն օգտագործում են իրենց բողոքը, ձայնը լսելի դարձնելու, իրենց դժգոհությունները հայտնելու և ինչու ոչ` բացասական երևույթները «վերացնելու» համար:
Գաղտնիք չէ, որ վերջին մի ամսում միայն մի քանի բողոքներ են հնչել Yandex Taxi-ի վերաբերյալ:Դրանցից ամենաաղմկահարույցը դերասանուհի Լիա Զախարյանի մասնակցությամբ էր:
Սակայն ոչ պակաս ձայրացնող էին նաև ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի բողոքներ, որոնց մասին ևս խոսել ենք: Մասնավորապես, Yandex-ի վարորդները, օրինակ`դուռը ոչ զգուշությամբ փակելու, հասցեն պատահմամբ սխալ նշելու համար հարկ են համարում «անասուն,ոչխար» անվանել ուղևորներին, գոռալ ու վիրավորել նրանց:
Իսկ ի՞նչ է անում տվյալ կազմակերպությունը` այս ամենը կանխելու, հետագա բողոքներից, տհաճ իրավիճակներից և սկանդալներից խուսափելու համար: Թերևս նրանք որոշել են դիմել թիրախավորված գովազդի`ինստագրամյան հարթակում մի շարք ինֆլուենսերների գումար վճարելով ու PR-վելով: Սակայն փաստը մնում է փաստ` ինֆլուենսերների գովազդի արդյունքում իրական պատկերը չի կորի,իսկ առավել ճշգրիտ `գովազդը չի արդարացվի: