Որքան շքեղ են նշել Տիգրան Ասատրյանի թոռնիկի 2 ամսականը. լուսանկարներ

  • Aug 15, 2024

2 ամիս առաջ տեղեկացրել ենք, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ է դարձել: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը,  ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել, ում անվանակոչել են ի պատիվ պապիկի`Տիգրան:

Այսօր ընտանիքը փոքրիկի 2 ամսականի առթիվ ընտանեկան երեկո է կազմակերպել, որի ընթացքում նաև եղել է Տիգրանիկի 2 ամսականին նվիրված տորթը:

Կրտսեր Արամ Ասատրյանը հրապարակել է իր որդու լուսանկարն ու գրել.
«Շնորհավոր 2 ամսականդ, փոքրիկ հրեշտակ »:

Նշենք, որ այս 2 ամիսների ընթացքում ընտանիքի տղամարդիկ իրենց ուրախությունը կիսող երեկոներ էին կազմակերպում, ռեստորաններում հարյուրավոր հյուրերով խնջույք էին անում ու նշում իրենց զավակի լույս աշխարհ գալը:

Մեկնաբանություն

Որոնում