Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր նաև դերասան Աշոտ Ղազարյանը:
Նա իր խոսքում անընդհատ նշում էր, որ Լալային սիրում էր հարազատիս պես, Լալան իր համար հարազատ քրոջ պես էր:
StarNews-ը հետաքրքրվեց նաև այն մասին`արդյոք Ղազարյանը Հրանտ Թոխատյանի հետ խոսել է և ինչ առողջական վիճակում է նա:
«Պարոն Թոխատյանը ԱՄՆ-ում էր, բուժվում էր, եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ զանգում, կամ գնում, հանդիպում տեսնում էինք, նա դեպի լավը կգնա, քանի որ էնտեղ ահագին բուժումներ ստացավ, արդեն դեպի լավը կգնա: Լալան մեզ երկուսիս որբացրեց»,- իր խոսքում նշեց Աշոտ Ղազարյանը: