Հանձնվել չկա, հանձնվում են մենակ դագшղում… Ինչ էր ասել ուսանողներին Լալա Մնացականյանը

  • Jun 25, 2024

Օրերս մահացած ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի մտերիմներից Մանեն, ով եղել է դերասանուհու աշակերտուհին և զբաղվում էր նրա ինստագրամյան էջով, իր ինստագրամյան էջուկ հրապարակել է արխիվային տեսանյութ, որտեղ դերասանուհին իր սաներին ուժ է տալիս`նշելով, որ հանձնվել չկա, իսկ հանձնվում են միայն դագաղում, չնայած այդ դեպքում էլ կարելի է հրեշտակների հետ խոսել, որ լավ տեղ ընկնի:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Նշենք, որ երեկ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ  Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան ծափերով ու արցունքներով ճանապարհեցին նրա հարազատները, կոլեգաները, ուսանողներն ու երկրպագուները:

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

Մեկնաբանություն

Որոնում