Քո շնորհիվ տրվեց ինձ հոր կոչումը, իմ Արմինե… Արաբո Իսպիրյանի հուզիչ հրապարակումը`դստեր ծննդյան առթիվ

  • Jul 02, 2024

Երգիչ Ներսիկ Իսպիրյանի որդին՝ երգիչ Արաբո Իսպիրյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է դստեր`Արմինեի մասնակցությամբ կադրեր ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը.

«Ծնունդդ շնորհավոր իմ մեծ աղջիկ, իմ Արմինե…
Այն օրվանից, երբ դու մտար մեր կյանք, մեր ապրած յուրաքանչյուր վայրկյան փոխվեց՝ լցնելով այն ուրախությամբ և հպարտությամբ։ Հենց քո շնորհիվ տրվեց ինձ հոր կոչումը։
Շնորհավոր իմ Արմինե, ոչինչ չեմ խնայելու, որպեսզի դու հասնես քո բոլոր նպատակներին և իրականացնես երազանքներդ, քանի որ արժանի ես լավագույնին, իմ աղջիկ»,- գրել է երգիչը:

Հավելենք, որ վերջերս էլ երգչի կնոջ տարեդարձն էր: Այս առիթով Արաբոն հրապարակում էր արել:

«Իմ կես, ծնունդդ շնորհավոր, ուզում եմ միշտ առողջ լինես ու հավերժ կողքիս»,-լուսանկարներին կից գրել էր երգիչը:

 

Նշենք, որ Արաբոն ամուսնացած է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դստեր՝ Նարինեի հետ:

StarNews-ն առաջարկում է ծանոթանալ նրանց գեղեցիկ ընտանիքի հետ:

Մեկնաբանություն

Որոնում