Իմ պահապան հրեշտակն է… Հասմիկ Խոջյանը`պատերազմի դաշտում զոհված կամավոր եղբոր մասին

  • May 18, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Հասմիկ Խոջյանն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում եղբոր`պատերազմի դաշտում զոհվելու մասին:

1994 թվականի Արցախյան պատերազմը խլել է նաև Խոջյանների ավագ որդուն, մեկ տարի անց, սակայն նրանց տանը ծնվում է Հասմիկն ու ապրելու նոր հույս ու լույս տալիս:

Հասմիկը պատմել է, որ իր և ծնողների տարիքային տարբերությունը մեծ է եղել, որտեղ որ միասին գնացել են, կարծել են թե դերասանուհու տատիկն ու պապիկն են, ինչին իր խոսքով`կտրուկ է պատասխանել, շեշտել, որ իր ծնողներն են: Դերասանուհին նշում է, որ դա իր համար ասես կոմպլեքս է եղել, ու չնայած տարիքային մեծ տարբերությանը`նրանք շատ մտերիմ են եղել և իր համար ոչինչ չեն խնայել: Հասմիկը վստահ է`դժվար է զավակ կորցնել ու հետո նոր երեխայի հետ փորձել ապրել:

«Ոչինչ չեն խնայել ինձ համար, սկսած փոքր տարիքից ամեն ինչ ներդրել են ինձ համար, ամեն տեղ գնացել եմ, միշտ զբաղված եմ եղել, ինձ թվումա մամաս հասկացելա իմ տեսակը հենց փոքր տարիքից, որովհետև հիմա էլ` եթե ես մեկ ժամ չեմ ունենում ոչինչ անելու, պանիկայի եմ ենթարկվում: Ես պետք է միշտ զբաղված լինեմ»:

Հասմիկի ավագ եղբայրը`Սարգիսը,  1994 թվականին ծնողներից թաքուն մեկնում է  ռազմաճակատ ընկերոջ կողքին գտնվելու համար:Սակայն զոհվում է…

Դերասանուհին ևս մեկ եղբայր ունի`14 տարի իրենից մեծ Վահեն:

«Ես գիտեմ զոհված եղբորս այնքան, ինչքան գիտեն նրա մասին նրա հետ շփված, ապրած մարդիկ, գուցե դա զգացողությունա, գուցե շատ են պատմել իր մասին: Ես գիտեմ, որ ինքը միշտ ինձ հետա, միշտ, կա էդպիսի արտահայտություն«պահապան հրեշտակ», չի եղել մի դեպք, մի բան, որ ես ուզեմ, դիմեմ հենց իր անունով, ու դա չլինի»:

Հասմիկը պատմում է, որ փոքր հասակում այնպիսի տեսարան է պատկերացրել, որ մի օր եղբայրը  փախնում գալիս է տուն, ու ինքը պահում է եղբորը, որ թուրքերն էլ չգտնեն նրան: Հասմիկը հիշեց, որ այդ ամենը հանուն մայրիկի արտասուքը չտեսնելու է պատկերացրել: Դերասանուհին արտասվեց…

Մեկնաբանություն

Որոնում