StarNews-ը ներկայացնում է հայ հայտնիների, ովքեր միացել են Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին, նաև նրանց`ովքեր սպասում են Սրբազանի Երևան հասնելուն:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 4-րդ օրն է` շարունակում են քայլերթը:
Նրանց հետ են`Շուշան Պետրոսյան, Նազենի Հովհաննիսյան, Գևորգ Գրիգորյան, Էրիկ Անթառանյան, Մրո, Անաիս Սարդարյան, Հայկ Պետրոսյան,Արամո և այլոք:
Ամերիկաբնակ մի շարք հայ հայտնիներ ևս միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը՝ գրառումների ու հրապարակումների տեսքով։ Նրանց թվում է նաև դերասանուհի Անի Երանյանը, ով ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Բագրատ Սրբազանի լուսանկարը, որի վրա նշված էր.
«Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»:
ԱՄն-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն պարբերաբար հանդես է եկել երկրի վիճակի հետ կապված հայտարարություններով ու հրապարակումներով։ Արդեն հիմա երգիչը աջակցել է Բագրատ Սրբազանի գլխավորությամբ իրականացվող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին։
Անդրեն իր հրապարակումներում, մասնավորապես, նշել էր.
«Հայրենիքի սրբազան ազատագրում։ Հոգևոր Հայաստանը հաղթելու է ստի և կեղծիքի դեմ պայքարում հանուն ճշմարտության և արդարության։ Ամէն»։
«Աստծով, աղոթքով, հույսով, հավատով»։