Երեկ`Մայիսի 28-ին, ոստիկանները խոչընդոտում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Հոգևորականների և ոստիկանների մասնակցությամբ տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: Մարդիկ քննադատում էին ոստիկանը պահվածքը`հոգևորի նկատմամբ:
ԱՄՆ-ում գտնվող դերասանուհի Անի Երանյանն իր ինստագրամյան էջում տարածել է կադրերն ու գրել.
«Չեմ հավատում, որ իմ երկրում կարա սենց բան լինի,մենակ մեծ մեծ խոսանք, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել: Ամոթ… հազար ամոթ»,- հավելել է դերասանուհին: