Մոդել, լրագրող Անի Քոչարը, որ օրեր առաջ է ենթարկվել սրտի բարդ վիրահատության, այսօր տոնում է դստեր՝ Մարիայի 1-ին տարեդարձը։
«Երբ բժշկությունն անհնարին է համարում, իսկ Տերը՝ հնարավոր»,-դստեր ծնունդն այսպես է ներկայացրել լրագրողը:
«Այսօր մեր ընտանիքի համար ևս մեկ տոն է: Սեպտեմբերի 25-ին մեր ամուսնության 4 ամյակն է: Մարիայիս լույս աշխարհ գալու օրը պատահականություն չէր: Նա հենց այս օրը պետք է ծնվեր և ամբողջացներ մեր ընտանիքը: Տիրոջ ողորմածությունն ու պահպանությունն եմ ցանկանում մեզ:
Հ.Գ. մարդ կա մի այլ կարգի նկարվել չի սիրում»։