StarNews-ը տեղեկացրել էր, որ օրեր առաջ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել շքեղ մի հարսանիք, որի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանի որդին է։
Ալեքսանյաներն իրենց ողջ ընտանիքով մասնակցել են հարսանիքին ու տարբեր հրապարակումներով կիսվել իրենց ինստագրամյան էջերում։
Կադրերից երևում է, թե որքան է մեծացել Ալեքսանյանի հարսի փորիկը: Նա անչափ գեղեցիկ հղի է:
Հիշեցնենք, որ զույգը դուստր է ունենալու: Նեղ շրջապատում ասում են, որ փոքրիկը տատիկի անվան այս օրերում առավել նախընտրելի տարբերակն է ունենալու`Շողեր:
Նշենք նաև, որ ընտանիքը որևէ կադր չէր հրապարակել երեխայի սեռը պարզելու միջոցառումից և որևէ ակնարկ չէր արվել նախ` հղի հարսի, ապա` գործարարի կնոջ ծննդյան օրը նման գերշքեղ «Գենդեր փարթի» իրականացնելու մասին: