ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Նա շատ անգամներ հարց ու պատասխան է կազմակերպում`այդպիսով շփվում իր հետևորդների հետ և պատասխանում իր մասին հետաքրքրող հարցերին:
Այս անգամ սակայն, նրա էջում տոնական տրամադրություն է տիրում: Երգչուհու մայրիկի ծննդյան տարեդարձն է, ում հետ համատեղ լուսանկար հրապարակելով`Արմինկան գրել է.
«Մամ ջան, ծնունդդ շնորհավոր, դու միայն առողջ եղիր ու երկար ապրիր: Մենք քեզ շատ սիրում ենք ու միշտ կողքիդ ենք»: