Լալայի անկեղծությունը ու ինքնատիպությունը անփոխարինելի է, նա շատ խարիզմատիկ էր. Արտյոմ Մարկոսյան

  • Jun 23, 2024

Այս պահին տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր նաև դերասան Արտյոմ Մարկոսյանը: Նա մեր և մյուս լրագրողների հետ զրույցում անկեղծացավ:

«Նախ շատ մեծ ցավով եմ խոսում հիմա, շատ մեծ ցավ եմ ապրում այս պահին: Հերթական անգամ ցավ ապրեցի, իսկ Լալան թե´բեմում,թե´ էկրանին նույն մարդն է՝ թե´բարությամբ, թե´ հումորով նույն մարդն էր;
Ես չեմ պատկերացնում, թե նա չկա կամ չի լինելու, որովհետև նման մարդիկ միշտ լինելու են, նման գույներ որ պակասում են մեր կյանքից հասկանում ես որ այդ գունապնակը երբեք չի լրանա: Ես կարծում եմ ,որ ինքը բոլոր դերերում էներգետիկա ուներ, կրակ ուներ, նա բոլոր դերերում նույնն էր: Լալայի անկեղծությունը ու ինքնատիպությունը անփոխարինելի է, նա շատ խարիզմատիկ էր»:

Այն հարցին` արդյո՞ք նոր Լալաներ կլինեն, նա նշեց.

«Ինձ թվում է` ոչ, ոչ մեկին չի հաջողվելու երբեք ոչ մեկի տեղը լրացնել»:

Այն հարցին` որն է առաջին բառը, որ գալիս է նրա մտքին Լալա Մնացականյանին հիշելիս, դերասանն ասաց.

«Ժպիտը»:

Մեկնաբանություն

Որոնում