Լրագրող Ամալյա Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում անդրադարձ է կատարել ժամեր առաջ իր հետ տեղի ունեցածին:
Բանն այն է, որ «Fly One Armenia» ընկերության Սոչի-Երևան չվերթի ժամանակ իր և մի տղամարդու վրա կազմակերպությունը վաճառել է միևնույն տոմսը, ինչի հետևանքով ինքնաթիռում նստելու տեղ չի եղել:
Տղամարդը, իհարկե, զիջել է Ամալյային, ով արդեն իսկ հայրենիքում է, իսկ մյուս ուղևորը մնացել է Սոչիում:
Լրագրողն իր դժգոհությունն է հայտնել ինքնաթիռում, որտեղ նշել են, որ նման բաներ հաճախ լինում են, երբ միևնույն տոմսը գնում են տարբեր մարդիկ: Նա իր տեսաուղերձով դիմել է ավիաընկերությանը:
Մանրամասները`տեսանյութում