Ինձ շատ են երես տվել… Անահիտ Ադամյանը`պապիկի հայտնի լինելու, դրա դրական կողմի մասին և ոչ միայն

  • Jul 03, 2024

«Սրտի տանիքներով» հաղորդման հյուրը Աշոտ Ղազարյանի թոռնուհին`երգչուհի Անահիտ Ադամյանն է: Վերջինս անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը: Անահիտը խոստովանել, որ իր պապիկի անվամբ ճանաչում ունենալն ու մինչ օրս փաստը հիշատակելը իրեն ուրախացնում է և ներքուստ երբեք անհանգստություն չի առաջացրել.

«Որպես Աշոտ Ղազարյանի թոռնուհի ճանաչվելը ինձ երբեք չի կաշկանդել, ընդհակառակը, դա ին ուրախացրել է: Ես միշտ ամեն տեղ ասել եմ ու կասեմ, որ շատ հպարտ եմ, որ ԱշոտՂազարյանի թոռնիկն եմ: Մեր ընտանիքում մրցակցություն չկա, ես կուզեմ, որ  իմ ընտանիքում բոլորն ինձանից լավը լինեն, դրա համար ես շատ ուրախ կլինեմ: Ես 2 կողմից առաջին թոռնիկն եմ եղել, ու այդ պատճառով էլ ինձ շատ են երես տվել, բայց իհարկե, երբ սխալ, վատ բաներ էի անում, ինձ վրա բարկանում էին: Ես դպրոցում հաճախ տեսնում էի, որ երեխաները մեղավոր են, բայց ծնողները միևնույն է`չէին բարկանում նրանց վրա, փոխարենը պաշտպանում էին, իսկ մամաս ինձ վրա բարկանում էր»,- անկեղծացել է Անահիտը:

Մեկնաբանություն

Որոնում