StarNews-ը հայտնել է, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ կդառնա: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը, շուտով ծնողներ կդառնան: Զույգը որդի է ունենալու, ում անվանակոչելու են ի պատիվ պապիկի`Տիգրան:
Այսօր Արամը հղի կնոջ հետ լուսանկար է տարածել, ով կլորիկ փորիկով է:
Նա էլ ավելի գեղեցկացել է:
Նշենք, որ 2024-ի տարեվերջին համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արամ Ասատրյանի թոռան՝կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։
Երիտասարդների ընտանիքները շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։
StarNews.am-ը մանրակրկտորեն ներկայացրել էր օվկիանոսից այն կողմ տեղի ունեցած շքեղ հարսանիքի կադրերը: