StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ինստագրամյան հարթակի հրապարակումներն ու սկանդալները:
Նախորդ ուրբաթ Հայաստանի Հանրապետությունում հնչեց «Վերջին զանգ»-ը: Ուսուցիչներին ու դպրոցին հրաժեշտ տվեցին մի ընտանիք դարձած մարդիկ:
Առաջին անգամ Արցախի Հանրապետության դպրոցներում չհնչեց դպրոցական վերջին զանգը։ Դպրոցների դռները փակ էին, Արցախը՝ բռնազավթված։
Հայ հայտնիներից շատերի երեխաներն էլ հրաժեշտ տվեցին դպրոցին:Հրապարակումները մեկը մյուսին հաջորդում էին ողջ հանգստյան օրերին:
Հրանտ Թոխատյան և Լուիզա Ներսիսյան աստղային ընտանիքի համար կարևոր օր էր՝ Լիլիթն ավարտում էր դպրոցը։
Այդ մասին երիտասարդ դերասանուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում.
«Վերջ… հուզվել էի» ,- հոլովակին կից գրել էր Թոխատյանի դուստրը։
Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն ևս ավարտեց դպրոցը։
Ծնողները մի քանի հրապարակում են արել՝ շնորհավորելով իրենց որդուն և ոչ միայն նրան։
Ավո Ադամյանի որդին ևս ավարտեց դպրոցը:
«Աստված օրհնի ամեն քայլդ, Գրիգ ջան»,- գրել էր երգիչը` որդու հետ համատեղ լուսանկարին կից:
Արամ Մելիքյանի դուստրը`Ստելլան, հրաժեշտ տվեց դպրոցական կյանքին և պատրաստվում է գնալ քոլեջ:
Շաբաթ օրը դերասանուհի Ռոզա Դավթյանի ծննդյան տարեդարձն էր: Դերասանուհին դարձավ 23 տարեկան: Ռոզան իր ինստագրամյան էջում հոբելյանական տեսանյութ էր հրապարակել, որին էլ հաջորդել էին մեկնաբանությունները`ուղղված նրան:
StarNews-ը հետևել ու առանձնացրել էր դերասանուհու ծննդյան առաջին կադրերը:
Հավելենք, որ օրեր առաջ դերասանուհին ինստագրամի սթորի բաժնում հրապարակել էր եղբոր հետ ջերմ լուսանկար` շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
«Իմ ամեն ինչ, շնորհավոր»,- գրել էր Ռոզան:
Նշենք, որ Ռոզան այժմ ակտիվորեն վարում է ինստագրամյան իր էջը, հաճախ է գովազդով զբաղվում ու կիսվում լուսանկարներով ու տեսանյութերով։
Հետևորդների հետ անմիջական շփումը պահպանելու նպատակով դերասանուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։
Հերթական հարցուպատասխանի ժամանակ նրան հարցրել են`արդյո՞ք դերասանուհին ամուսնանում է:
Ռոզան հարցին պատասխանել էր էմոջիների միջոցով, որոնք զարմանք են արտահայտում:
StarNews-ը հայտնել է, որ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի թոռնուհին` երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանը սպասում են իրենց առաջնեկին: Դերասանուհին հրապարակել էր լուսանկար`հայտնելով, որ իրենց նշանադրության օրը արդեն 3- ով են:
«Մեր նշանադրության 1 տարին 3-ով»:
Արդեն այսօր զույգը պարզել է երեխայի սեռը: Նրանք որդի են ունենալու: Ներկայացնում ենք առաջին բացառիկ կադրերը:
Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին տեղի է ունենում ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի հարսանեկան արարողությունը, ինչպես նաև ներկայացրել էինք առաջին կադրերը։
Հարսանիքի մասնակիցները հասցրել էին մի շարք հրապարակումներ անել ու ցույց տալ, թե ինչպես է ընթանում զույգի համար կարևոր այս օրը։
Նշենք, որ Հովհաննեսը և Էվելինան չէին պահպանել հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները՝ որպես հանդիպման վայր ընտրելով եկեղեցին։
Հենց այստեղ էլ դերասանուհու հայրը դստեր ձեռքը հանձնել է փեսային, որից հետո էլ կայացել է զույգի պսակադրությունը։
Դերասան Ռաֆայել Երանոսյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան և աշխատանքը:
Այս անգամ դերասանը գաղտնի նկարահանել է հայրիկին, ով հնդկական ֆիլմ է դիտում:
«Վախխխ հերս… Մանկությունն եմ բերել հորս, գաղտնի նկարահանում»,- գրել է դերասանը հրապարակած կադրերին կից:
Նշենք, որ տևական ժամանակ քննարկվում էր Ռաֆայելի անձնական կյանքը:
Starnews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանը կարծես սիրելիի հետ էր ներկայացել միջոցառման: Հոլովակում աղջիկը խուսափում էր նկարվել, ապա Ռաֆայելը հրապարակել էր լուսանկար, որտեղ էմոջիով փակել էր նրա դեմքը:
Սակայն մեզ հաջողվել էր ձեռք բերել նկարը, որում երևում է Ռաֆայելի կողքին կանգնած աղջկա դեմքը:
Հավելենք, որ թեմայի վերաբերյալ StarNews-ը փորձել ր մեկնաբանություն ստանալ դերասանից, սակայն նա չի պատասխանել:
Նշենք, որ դերասանը վերջերս հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սիրելի ունի, «ամեն ինչ թույն է ու շատ լավ» իր անձնական կյանքում:
Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:
Այնուամենայնիվ, Ռաֆայելը չի ցանկացել առավել մանրամասներ հայտնել իր սիրելիի մասին:
Մայիսի 26-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նախատեսված էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը: Բագրատ Սրբազանն օրերս պարզորոշ նշել էր, որ մայիսի 26-ի հանրահավաքում կարող են իրենց պատասխանն ստանալ պայքարի հետագա ընթացքի, ապագա հնարավոր վարչապետի թեկնածուի հետ կապված ու մի շարք այլ կարևոր թվացող հարցեր:
Մշակույթի մի շարք գործիչներ տեսաուղերձների միջոցով իրենց աջակցությունն էին հայտնել հանրահավաքին՝ նշելով՝ Մայիսի 26-ին լինելու են Հանրապետության հրապարակում։
Դերասանուհի Անաիս Սարդարյանն էլ թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել՝ ընդգծելով.
«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության։ Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու»։