Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը դստեր հետ չի շփվում, երեխայա, կմեծանա` կսկսի իր խելքով մտածել. Մագա Հարությունյան

  • Jun 06, 2024

Ինչպես տեղեկացրել ենք` Մհեր Բաղդասարյանի Տետե ա տետ հաղորդման երևանյան Եթերաշրջանի հյուրը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է։ Սուրենը հաղորդմանը մասնակցում էր կնոջ՝ Մագա Հարությունյանի հետ։ Դերասանուհին զրույցի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը կապ չունի Սուրենի ամուսնալուծության հետ։

Եվ´Սուրենը, և´ Յանան իրենց հարցազրույցներում նշել են, որ ես իրենց բաժանության հետ կապ չունեմ, ու ես ինչքան էլ մարդկանց մոտ  համարձակ ու սեքսուալ կերպար եմ ձևավորել, հավատա դա էդքան էլ էդպես չի, որովհետև ես շատ ուրիշ  պրինցիպներով ապրող մարդ եմ, և եթե նույնիսկ ես հանդիպեի Սուրենին, երբ նա ամուսնացած էր էսպես չէր ստացվի ես չէի սիրահարվի , ամեն ինչ ստացվեց Սուրենի քայլերից ու նրանից, որ ես իմացա ինքն ազատ մարդ ա: Ես էդքան հեշտ սիրահարվողներից չեմ, երևի երևում ա ինձնից, ես չեմ կարա սիրահարվեմ ու թքած ունենամ էդ մարդը ամուսնացածա, թե չէ : Ես վախենում եմ տենց բաներից դա ինձ համար արժանաբատիվ չի: Անկեղծ ասած Յանային երբեք չեմ հանդիպել, ես ընդհանրապես լարվածություն չունեմ, չնայած կան բաներ, որոնք ինձ իր խոսքի մեջ դուր չեն եկել, բայց ես  հաշվի եմ առնում որ ինքը իմ  Սուրոյի էրեխու մաման ա : չեմ ուզում դառնա երկու կնոջ կոնֆլիկտ բայց արտահայտվելու ձև կա ամենինչում բայց ես էդ դաշտ ես չեմ մտնի:Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը չի շփվում իր դստեր հետ: Երեխայալ կմեծանա ու կսկսի իր խելքով մտածել, էլի իրա խելքովա մտածում, բայց ժամանակի հարցա»:

Մհեր Բաղդասարյանը նաև անդրադարձավ Սուրենի «լավ տղա» կերպարին, ու փորձեց հասկանալ, թե որքանով դա կապ ունի Մագա Հարությունյանի համարձակ կերպարի հետ:

Սուրենը ասաց, որ հայկական կարծրատիպային լավ տղու կերպարը հենց իրենից է սկսվում:

«Էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ համայն հայության ցանկալի կերպար՝ Մագա հարությունյանը հենց ինձ ընտրեց որպես իր ամուսին:Նա ինձ հնազանդ է և ես իրեն տեր: Ու էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի, ցանկացած մասշտաբի հարցի առաջ կանգնեմ դրա պատասխանը կտամ:Իրական մագա Հորությունյանը, ով տանն ա ու իմ կինն ա, նա հնազանդ ա, իսկ մյուսը կերպար է, որը ես չեմ ուզում սպանել, որովհետև էդ կերպարին ես սիրահարվել եմ»:

Մեր շրջապատում  բոլորն էլ ասում են որ Մագան իմ աղջիկ տեսակն է, իսկ ես նրա տղա տեսակը երկուսս էլ շատ հասնող մարդիկ ենք և միասին շատ ուժեղ ենք»:

Մեկնաբանություն

Որոնում