Երգիչ Էրիկ Կարապետյանը վայելում է երկրպագուների սերն ու ջերմությունը: Հատկապես վերջին շրջանում, երբ նրա ընտանիքում համալրում եղավ, Էրիկի հանդեպ հետաքրքրությունն ավելի շատացավ:
Այսօր երգիչն իր դստեր և կնոջ հետ սիրառատ լուսանկար է հրապարարակել, որն արվել է ամիսներ առաջ կայացած իր համերգային երեկոյին:
Հավելենք, որ հղիության ողջ ընթացքում որևէ լուսանկար չհրապարակած Սվետլանան դստեր ծննդից հետո առաջին անգամ հղիի կարգավիճակում հրապարակում արեց:
Նշենք, որ 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանեկան արարողությունը, որը շատ սպասված էր զույգի երկրպագուների կողմից։
Հարսանիքի կադրերը միանգամից լայն տարածում էին ստացել՝ արժանանալով համացանցի օգտատերերի ջերմ մեկնաբանություններին ու բարեմաղթանքներին։